Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նևադայի ամենամեծ շրջանը ճանաչել է Արցախի անկախությունը

Նևադայի ամենամեծ շրջանը ճանաչել է Արցախի անկախությունը
18.11.2020 | 13:22

Լաս Վեգասի հայկական համայնքի ներկայացուցիչները նոյեմբերի 17-ին, հավաքվել են Քլարք շրջանի կառավարական շենքի մոտ, որտեղ Հանձնակատարների խորհուրդն ընդունել է հռչակագիր, որով ճանաչվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման, ազատության ու անկախության իրավունքը, հաղորդում է asbarez.com-ը: Քլարքի շրջանը Նևադայի ամենամեծ շրջանն է՝ շուրջ 2,3 միլիոն բնակչությամբ։ Այս շրջանը նաև հայտնի է ամերիկահայերի բավական մեծ համայնքով ու մի քանի ակնառու ամերիկահայերով: Հանձնակատարներ Մայքլ Նաֆթն ու Ջասթին Ջոնսը հանդես են եկել հայտարարությամբ հաջակցություն Արցախի` ճանաչելով հայերի կրած մարդասիրական ճգնաժամն ու ներկայացնելով ընդունված հռչակագիրը։ Հռչակագիրը ներկայացվել է Լաս Վեգասում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Ադրուշան Էնդի Արմենյանին և Նևադայի Հայ դատի գրասենյակի համանախագահ Լենա Հովհաննեսյանին։ Հայկական սփյուռքի երկու ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Հանձնակատարների խորհրդին Արցախի բնակչությանը հասկանալու ջանքերի և նրանց ինքնորոշման իրավունքի հանդեպ հավատի համար։
Հռչակագրի հայտարարմանը ներկա էին նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը, Վաշինգտոնում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ինչպես նաև հայկական եկեղեցու և կազմակերպությունների ներկայացուցիչները։ COVID-19-ով պայմանավորված իրավիճակի պատճառով կառավարության շենքում մարդկանց քանակը սահմանափակ էր, ուստի մարդիկ հավաքվել էին դրսում։

Դիտվել է՝ 2244

Մեկնաբանություններ